Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը Ինդոնեզիան մտադրվել է Ռուսաստանից գնել Սու-35 տեսակի ռմբակոծիչներ:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության զինատեսակների արտահանման ծառայության տնօրեն Սերգեյ Գորեսլավսկին, նշելով, որ Բանգալորում կազմակերպված Aero India-2015 ռազմական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսասկան կողմը բանակցություններ է վարել ինդոնեզական պատվիրակության հետ:
Նրա խոսքերով, Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ագուս Սուպիաթնան հայտնել է, որ ռուսական Սու-35 ինքնաթիռները լիովին բավարարում են ինդոնեզական բանակի չափանիշներն ու ցանկություն հայտնել, առաջիկայում ձեռք բերել ռմբակոծիչները:
Միաժամանակ Ինդոնեզիան ցանկություն է հայտնել գնել «Ամուր-1650» դիզելային սուզանավեր, իսկ 2014թ.-ին Ռուսաստանը Ինդոնեզիային է վաճառել Կալաշնիկով տեսակի ավտոմատներ:
Հիշեցնենք, որ Սու-30 ինքնաթիռների ձեռքբերման առաջարկով հանդես է եկել նաեւ Հնդկաստանը: