Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիական զորքերի Հալեպի հյուսիսում իրականացված հարձակողական գործողությունների արդյունքում, Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները, հատելով Թուքիայի սահմանը՝ դիմում են փախուստի:
Միաժամանակ Հալեպի արվարձաններում սիրիական կառավարական ուժերը նոր հարձակում են ձեռնարկել, ինչի արդյունքում Ազ -Զահր ու Դուվար-Շիհան թաղամասերում գրավվել է 7 շինություն:
Գրոհայինները պարտություն կրելով, վերսկսել են Հալեպի հրթիռակոծությունը, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով զոհվել է 10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, իսկ ավելի քան 40 մարդ վիրավորվել է, քաղաքին հասցվել է նյութական զգալի վնաս:
Սիրիական օդուժն ու հրետանին պատասխան գործողությունների արդյունքում հրետակոծության է ենթարկել Հայնեում, Մար-Սիթայում տեղակայված գրոհայինների հենակետերը, իսկ Հալեպի Ռաշիդին թաղամասն ամբողջությամբ անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ: