Ռազմական 

Սիրիական օդուժը ռմբակոծել է Լիբանանի սահմանին տեղակայված գրոհայինների դիրքերը

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Դամասկոսի պրովինցիայում արյունալի մարտեր են ծավալել Սասա ու Դարեհ շրջաններում, որտեղ գրոհայինները վաղ առավոտյան հարձակում են ձեռնարկել կառավարական ուժերի ուղղությամբ: Սիրիական զորքերին հաջողվել է կասեցնել նրանց գրոհը, որոնք զգալի կորուստներ կրելով նահանջել են ելման դիրքերը:

 

Ջոբարում ու Դումում ընթացել են դիրքային մարտեր: Սիրիական հրետանու հրետակոծության արդյունքում Դումում լիկվիդացվել են Ջեշ ալ-Իսլամ խմբավորման մի շարք գրոհայիններ, այդ թվում՝ Քաթարի 2 քաղաքացիներ, որոնք զբաղվել են հրթիռային արկերի պատրաստմամբ:

 

Սիրիական օդուժը հարվածներ է իրականացրել Լիբանանյան սահմանային գոտում, Զաբադայինում ու Դարա պրովինցիայում:

Դարա պրովինցիայում սիրիական զորքերը կասեցրել են Ան-Նուսրա խմբավորման հարձակումները, որոնք փորձել են հետ վերադարձնել նախօրեին կորցրած հենակետերը:

 

Հոմս պրովինցիայի Ալ-Վար բնակավայրի մոտ լիկվիդացվել է ԻՊ ահաբեկիչների ավտոշարասյունը:

Դեյր Էր-Զորի պրովինցիայում հիմնական մարտերն ընթանում են Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի շրջանում, որտեղ դիրքային մարտեր են ծավալվել:

 

 

 

 

Նույն շարքից