Ռազմական 

Աշխարհազորայինները Պորոշենկոյից պահանջել են զինվորականներին զենքը վայր դնելու հրաման տալ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Աշխարհազորայինները Պորոշենկոյից պահանջել են զինվորականներին զենքը վայր դնելու հրաման տալ:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով որ Դեբալցեւյան շրջապատման օղակն ավարտվել է դեռեւս փետրվարի 9-ից:

 

«Դեբալցեւյան շրջապատումը ճեղքելու ուկրաինական ուժայինների բոլոր փորձերը ձախողվել են, նրանց բոլոր հարձակումները հետ են մղվել, իսկ հակառակորդը կրել է հազարավոր կորուստներ: Ներկայումս քաղաքի 80 տոկոսը գրավված է, սակայն, դեռեւս բնակավայրում են գտնվում ավելի քան 2 հազար ուկրաինացի զինծառայողներ»,-ասել է նա:

 

Բասուրինը նշել է, որ պարոն Պորոշենկոն, ուկրաինական զինվորների կյանքը փրկելու համար պարտավոր է զենքը վայր դնելու ու հանձնվելու հրաման տալ, հակառակ պարագայում, շրջապատման օղակը ճեղքելու փորձերի դեպքում, աշխարհազորայինները կոչնչացնեն նրանց:

 

Նույն շարքից