Ռազմական 

Գրոհայինները նոր հարձակում են ձեռնարկել Հալեպի հյուսիսային շրջաններում

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Հալեպի պրովինցիայում նախօրեին սիրիական զորամիավորումների առաջխաղացման պայմաններում հաջողվել էր գրավել մի շարք ռազմաստրատեգիական բնակավայրեր, ինչի շնորհիվ դադարեցվել էր գրոհայինների ռազմական մատակարարումները:

 

Գրոհայինները, նոր համալրումներ ստանալով նոր հարձակման են անցել՝ կորցրած տարածքները վերագրավելու համար: Մասնավորապես Թուրքիայի տարածքից սահմանը հատել  ու Սիրիա են տեղափոխվել հատուկ քաղաքային մարտերի համար պատրաստվածություն անցած շուրջ 500 ահաբեկիչներ:

 

Այսօր Հալեպի հյուսիսային շրջաններում ընթացել են արյունայի մարտեր վերոհիշյալ ստրատեգիական հանգույցների համար: Սիրիական կառավարական ուժերը մարտերում ներգրավել են ծանր հրետանի ու օդուժ:

 

Առանձնապես լարված իրավիճակ է ստեղծվել Տեթյան բնակավայրի տարածքում, որտեղից գրոհայինները հրթիռակոծության են ենթարկել կառավարական ուժերի կողմից նախօրեին ազատագրված Զահրա բնակավայրն, որը շուրջ 2,5 տարի գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության ներքո:

Վերոհիշյալ շրջաններում սիրիական օդուժը մասայական ռմբակոծության է ենթարկում գրոհայինների դիրքերը:

 

Նույն շարքից