Ռազմական 

Ուկրաինական ուժայինները Դեբալցեւոյում թողել են աննախադեպ քանակությամբ զինամթերք

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դեբալցեւոյից նահանջող ուկրաինական զորամիավորումները քաղաքում թողել են աննախադեպ մեծ քանակությամբ զինատեխնիկա ու զինամթերք:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ զինատեխնիկայի քանակությունն, որ կորցրել է Ուկրաինան՝ աննկարագրելի է, ավելացնելով, որ հրետանային հավաքված արկերը վագոններով տեղափոխվել են Դոնեցկ:

 

Զախարչենկոն նշել է, որ Դեբալցեւո-Արտեմովսկ ավտողճուղում շրջապատման օղակը ճեղքելու փորձերի ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 2 գումարտակ իր հրամանատարական ողջ անձնակազմով:

Նրա տվյալներով ուկրաինական զորքերը Դեբալցեւոյում տվել են 3-3,5 հազար զոհ:

 

 

 

Նույն շարքից