Ռազմական 

Թուրքիան Չինաստանի օգնությամբ կստեղծի ՆԱՏՕ-ից անկախ հակաօդային պաշտպանության համակարգ

analitik.am

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը,

Թուրքիան Չինաստանի օգնությամբ կստեղծի ՆԱՏՕ-ից անկախ հակաօդային պաշտպանության համակարգը:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Իյլմազը, նշելով, որ թուրքական հակաօդային պաշտպանության համակարգի ծրագրային մշակումը իրագործվում է Չինաստանի օժանդակությամբ, որը 2013թ.-ի հաղթել էր թուրքական թրենդում:

 

Թուրքական կողմի գնահատմամբ՝ չինական հակաօդային պաշտպանությունը համարվել էր ամենալավագույն տարբերակը, որը չի ենթարկվելու ՆԱՏՕ-ին ու գործելու է երկրի պաշտպանական նպատակներով:

 

Չինաստանը Թուրքիային է տրամադրելու առնվազն 12 (ЗРС) HQ-9 զենիթա-հրթիռային համակարգեր, որն իր հատկանիշներով մոտ է ռուսական արտադրության ЗРС С-300П հրթիռային համակարգին:

Ավելի վաղ Ռուսաստանը մերժել է ЗРС С-300П հրթիռային համակարգեր տրամադրելու թուրքական կողմի առաջարկը:

 

 

 

Նույն շարքից