Գիտություն 

Հնագետները Քեոփսի բուրգում երեք անբացատրելի տաք ջերմաստիճան ունեցող քարեր են հայտնաբերել

Հնագետների միջազգային խումբը եգիպտական Քեոփսի բուրգում հայտնաբերել է երեք անբացատրելի տաք քարեր: Այս մասին հայտնում է  BBC-ին:

Եգիպտոսի, Ֆրանսիայի, Կանադայի և Ճապոնիայի հնագետների խումբը օգտագործել են հատուկ սարք, որը ցույց է տալիս բուրգերի ջերմաստիճանային առանձնահատկությունները՝ արևածագի և մայրամուտի ժամանակ:

Գիտնականները հայտնել են, որ անոմալիա նկատվում է բոլոր բուրգերում, սակայան ամենաշատ ջերմաստիճանային անոմալիաները նկատվել են Քեոփսի բուրգում:

«Այս անոմալիան բացատրելու համար, մի շարք թեզեր են ի հայտ գալիս, այնպիսիք` ինչպիսին են մակերեսային անցքերի առկայությունը և օդի ներքին հոսքը»,— հայտարարել են գիտնականները:

Նրանց խոսքով՝ սովորաբար հարևան քարերի միջև ջերմաստիճանի տարբերությունը չի գերազանցում կես աստիճանը: Սակայն անոմալիան Քեոփսի բուրգում կարող է հասնել 6 աստիճանի:

Նույն շարքից