Ռազմական 

Հայկական ընտանիքներում առաջին տեղում միշտ եղել է հայրենասիրությունն ու հավատարմությունը. Վ. Բիրյուկով

analitik.am

Փետրվարի 21-ին Արմավիրի սահմանապահ ջոկատում երդմնակալության արարողության ժամանակ ունեցած իր ելույթում գեներալ մայորը շնորհակալություն է հայտնել  նորակոչիկների ծնողներին որդիների մեջ հայրենասիրություն սերմանելու համար։ Նա նշել է, որ հայկական ընտանիքներում առաջին տեղում միշտ եղել է հայրենասիրությունն ու հավատարմությունը:



Սահմանային վարչության պետը վստահություն է հայտնել, որ սահմանապահները պատվով կպաշտպանեն Հայաստանի եւ ԱՊՀ արտաքին սահմանները։



Գեներալը-մայորը իրադարձությունների՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի ֆոնին Բիրյուկովը կոչ է արել սահմանապահներին հատկապես զգոն լինել: «Ոչ մի սադրանք անպատիժ չի մնալու»,-ասել է նա:

Նույն շարքից