Ռազմական 

Հարավային Սուդանում գրոհայիններն առեւանգել են 90 պատանու

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հարավային Սուդանում զինված գրոհայինները առեւանգել են 90 դեռահաս տղաների: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի մամուլի ծառայությունը:

 

Տվյալների համաձայն երեխաները առեւանգվել են Հյուսիսային նեղոս նահանգի շրջկենտրոն Մալաքալ քաղաքի մոտակայքում: Նրանց տարիքը չի գերազանցում 13 տարեկանը:

 

Գրոհայինները զենքի սպառնալիքով շրջապատել են քաղաքը, խուզարկել տներն ու բռնի կերպով առեւանգել երեխաներին:

Սուդանում գործող խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել առեւանգման պատասխանատվությունը:

Նույն շարքից