Նյու Յորքում կայացել է նորաձևության փայլերես Glamour ամսագրի Women Of The Year մրցանակաբաշխությունը։ «Տարվա կին» մրցանակը ստացել է Քիմ Քարդաշյանի խորթ հայրը, որն այս տարի փոխել է սեռն ու սկսել կրել Քեյթլին անունը՝ գրում է nwitimes-ը:
Նախկինում նա հայտնի էր որպես օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեններ։
Glamour-ը որոշել էր նրան պարգևատրել ԼԳԲՏ հանրությանն ուղղված նրա աջակցության համար։ Իր ելույթում նա մեջբերել է ֆրանսիացի գրող Սիմոն դե Բովուարին, ով հաստատել է, որ կին չեն ծնվում, այլ դառնում են։ «Խոսքեր, որոնցով ես ապրում եմ»,- նշել է Ջենները։