Ռազմական 

ԻՊ գրոհայինները հարձակում են ձեռնարկել Սիրիայի հարավում

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Ռազմական աղբյուրների տեղեկատվությամբ, վերջին օրերին սիրիական կառավարական ուժերի հատուկ գործողությունների շնորհիվ ոչնչացվել են հակառակորդի տասնյակ ականանետային ու հրթիռային հենակետեր, սակայն ամբողջությամբ լիկվիդացնել գրոհայիններին անհնարին է, քանի որ վերջիններս տեղակայված են առավել խիտ բնակեցված վայրերում, որոնց հրետակոծումը  նոր զոհեր կգրանցի խաղաղ բնակչության շրջանում:

 

Օգտվելով Արեւմտյան Ղութում ռազմական գործողությունների ակտիվացումից, գրոհայինները Սիրիայի հարավում ձեռնարկել են մի շարք հարձակումներ, սակայն սիրիական զորամիավորումները, օդուժի ու հրետանի օժանդակությամբ կասեցրել են նրանց առաջխաղացումը՝ պատժառելով մարդկային ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ:

 

Արդեն շուրջ երկու օր է հրետակոծության է ենթարկվում Թադամունի սիրիական զորքերի հենակետերը: Գրոհայինների ականանետային ու հրթիռային ռմբակոծության հետեւանքով վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

 

Միաժամանակ արյունալի մարտեր են ընթանում Հալեպի հյուսիսային շրջանում, մասնավորապես՝ Հանդարաթում ու Մալյահի պլանտացիաներին հարակից շրջաններում:

Ամենաարյունալի մարտերն ու սիրիական օդուժի հարվածները գրանցվել են Ալ-Բրեյջ, Սեյֆաթ ու Անադան շրջաններում, որտեղ սիրիական զինուժը օդուժի օժանդակությամբ հարձակումներ է իրականացրել ահաբեկիչների հենակետերի ուղղությամբ:

 

 

Նույն շարքից