Ռազմական 

Պենտագոնի ղեկավարը պաշտոնական այցով ժամանել է Աֆղանստան

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը իր պաշտոնավարության ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Աֆղանստան:

 

Այցի շրջանակներում նախարարը հադիպելու է ամերիկյան զինծառայողների ու Աֆղանստանի ղեկավարության հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է գնահատել, թե ինչքանով արդյունավետ կլինի ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից: Բացի այդ երկրում մնացող ամերիկյան զինուժը պետք է ամեն կերպ օժանդակի տեղի իշխանություններին ու զինվորականներին՝ ապահովելով երկրի անվտանգությունը:

 

Հիշեցնենք, որ ամերիկյան զինուժի հիմնական մասի դուրսբերումից հետո, երկրում մնալու են շուրջ 10 հազար զինվորականներ, որոնք հիմնականում զբաղվելու են աֆղանական բանակի վերապատրաստմամբ ու ուսումնավարժական գործառույթներով:

 

 

Նույն շարքից