Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո, սկսում է լայն
համագործակցություն ծավալել արաբական երկրների հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Եգիպտոս կատարած այցից անմիջապես հետո, Ալժիրի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել խոշոր խմբաքանակի տանկերի առաքման վերաբերյալ:
Պայմանագրով նախատեսվում է Ալժիրին վաճառել շուրջ 200 T-90 տեսակի ռուսական արտադրության տանկեր: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 1 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ 2010թ.-ին, Ռուսաստանը Ալժիրին տրամադրել էր 185 տանկ: