Ռազմական 

ԱՄՆ-ը կերկարաձգի Աֆղանստանում ռազմական ներկայության ժամկետները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ-ի նորանշանակ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը իր աֆղանական կոլեգա Աշրաֆոն Հանի հետ բանակցություններում հայտնել է, որ Միացյալ նահանգները կդանդաղեցնեն ամերիկյան զորքերի դուրսբերումը:

 

Իր որոշումը ամերիկյան կողմը պատճառաբանում է այն փաստարկով, որ ամերիկյան զինուժը օգտակար կլինի Աֆղանստանում Թալիբան շարժման ու Ալ-Քաիդայի դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողություններում:

 

Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերի մեծ մասը Աֆղանստանը լքելու էր 2015թ.-ի վերջերին: Այստեղ մնալու էին միայն ամերիկյան հրահանգիչներն, որոնք իրականացնելու էին աֆղանական բանակի վերապատրաստումն ու ուսուցումը:

Նույն շարքից