«Универ» եւ «СашаТаня» սերիալների աստղ Անդրեյ Գայդուլյանը Instagram-ում իր էջի բաժանորդներին պատմել է իր առողջական վիճակի մասին: Հանրահայտ դերասանը պայքարում է քաղցկեղի դեմ ու հիմա Գերմանիայում է:
Դերասանը սկսել է ապաքինվել ու լավատեսական է տրամադրված:
«Ես որոշեցի ավելի հաճախ կապ հաստատել ձեզ հետ: Ուզում եմ ձեզ հայտնել, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Այո, ես ճաղատ եմ: Բայց ձեզ շատ եմ կարոտում: Շուտով տանը կլինեմ »,- պատմել է քաղցկեղի դեմ պայքարող դերասանը:
«Չարորակ լիմֆոմա» ախտորոշման մասին Անդրեյ Գայդուլյանն իմացել է այս տարվա հուլիսին: Դերասանին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ Անդրեյը առողջական խնդիրների մասին իմացել է պլանային հետազոտությունից հետո: