Ռազմական 

Սենատը ընդունել է ԱՄՆ ընթացիկ ռազմական բյուջեն

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի սենատն ընդունել է 2016 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նորացված տարբերակը:

Նոր՝ ավելի քան 600 միլիարդանոց պաշտպանական բյուջեն պահպանում է նախորդի առանցքային կետերը, որի վրա վետո էր դրել նախագահ Բարաք Օբաման: Մասնավորապես, այն երկարացնում է ահաբեկչության մեջ կասկածվող օտարերկրացիների՝ Կուբայի Գուանտանամո բանտի փակման արգելքը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, օրենքով նախատեսվում է 300 մլն դոլարի չափով ընդլայնել Ուկրաինային զենքի օգնությունը, եթե վարչակազմը դա անհրաժեշտ համարի:

Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք Օբաման վետո կդնի նաեւ պաշտպանական բյուջեի նոր տարբերակի վրա:

Նույն շարքից