Ռազմական 

Դոնեցկի բնակավայրերը կրկին հրետակոծվում են

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնեցկի բնակավայրերը կրկին հրետակոծության են ենթարկվել ուկրաինական ուժայինների կողմից: Ավդեեւկա բնակավայրից, որտեղ ուկրաինական զինուժը նոր հենակետեր է հաստատել, ռմբակոծության են ենթարկվել Դոնեցկի բնակավայրերը:

 

Դոնեցկի հրետակոծության հետեւանքով տուժել են Պետրովսկի, Կիեւի, Կույբիշեւի շրջանների բնակելի շենքերը: Զոհերի ու ավերածությունների մասին դեռեւս տվյալներ չկան:

 

Միաժամանակ ուկրաինական ուժայինները ձգտում են կրկին ամրանալ Դոնեցկի օդանավակայանի տարածքում:

ԵԱՀԿ դիտորդական խմբի գնահատմամբ օդանավակայանում, ինչպես նաեւ Շիրոկինո բնակավայրի հատվածում տեղի են ունեցել մարտեր:

 

ԵԱՀԿ դիտորդները որոշել են Դոնեցկի օդանավակայանի տարածք ուղարկել ռազմական փորձագետների 2 խումբ, ինչպես նաեւ կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը:

 

Հրադադարի հաստատումից հետո Դոնբասի մի շարք դպրոցներ վերսկսել են աշխատանքները:

Ավելի վաղ Դոնեցկի պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը հայտնել էր, որ հրադադարը հիմնականում խախտում են ուկրաինական ազգայնական-կամավորական զորաջոկատները

 

 

Նույն շարքից