Ռազմական 

Միջազգային կոալիցիայի օդուժը ռմբակոծել է ԻՊ գրոհայինների դիրքերը

analitik.am

ԱՄՆ-ն եւ միջազգային կոալիցիոն ուժերի նրա դաշնակիցները 25 օդային հարված են հասցրել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով կոալիցիոն ուժերի հայտարարությունը։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, սիրիական հյուսիսարեւելյան Հասեքե քաղաքի ուղղությամբ 11 օդային հարված է հասցվել, որի հետեւանքով ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 10 մարտավարական միավոր։ Բացի այդ, կոալիցիոն ուժերը 6 օդային հարված են հասցրել հյուսիսսիրիական Քոբանի քաղաքի ուղղությամբ՝ կործանելով իսլամիստների 5 դիրք եւ 5 մարտական միավոր։

Նույն շարքից