Ռազմական 

ԻՊ խմբավորման դեմ միջազգային օդուժի ռմբակոծությունների ընթացքում զոհվել է 1,6 հզ մարդ

analitik.am

 

Ինչպես  հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի ԻՊ գրոհայինների դեմ իրականացված ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է 1,6 հզ մարդ:

 

Այդ մասին հայտնել են մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կոմիտեից, նշելով, որ հինգ ամիս տեւած ռմբակոծությունների հետեւանքով վնասազերծվել են հիմնականում ԻՊ ու Ան-Նուսրա ահաբեկչական խմբավորումների գրոհայիններն, սակայն հրթիռակոծության պատճառով զոհվել է նաեւ 62 խաղաղ բնակիչ:

 

Հիշեցնենք, որ 2014թ.-ի սեպտեմբերից միջազգային օդուժի ռմբակոծիչներն Սիրիայի ու Իրաքի տարածքում իրականացնում են Իպ գրոհայինների դիրքերի ռմբակոծությունը, որոնք զավթել են հսկայական տերիտորյաներ ու հռչակել Իսլամական խալիֆաթ:

 

 

 

Նույն շարքից