Ռազմական 

Սիրիական զինուժը Հալեպի հյուսիսում ազատագրել է 48 գերված զինծառայողների

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սիրիական զինուժը Հալեպի հյուսիսում ազատագրել է 48 գերված զինծառայողների:

 

Սիրիական կառավարական ուժերի հատուկ գործողությունների արդյունքում Ռաթյանե շրջանի մոտակայքում ազատագրվել են Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների կողմից ավելի վաղ գերված շուրջ 48 զինծառայողները:

 

Միաժամանակ, սիրիական հրետանին ռմբակոծել է Հալեպի հյուսիսային շրջաններում տեղակայված գրոհայինների հենակետերը, ինչի արդյունքում ահաբեկիչները կրել են մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:

 

Հիմնականում շիաներով բնակեցված Նոբուլ ու Էզ-Զահրա քաղաքների պաշտպանությունն իրականացնող սիրիական զորքերը, անցնելով հարձակման, ազատագրել են մի շարք ստրատեգիական բլուրներ, որից հետո ռմբակոծել Հայան- Բայնուն ավտոխճուղու երկյանքով տեղակայված գրոհայինների հենակետորը:

 

Փոխարենը ահաբեկիչները վերսկսել են Հալեպի խաղաղ թաղամասերի հրետակոծությունն, ինչի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել՝ շուրջ 25 քաղաքացի:

 

 

 

 

 

 

Նույն շարքից