Ռազմական 

ԼՂՀ Նախագահն ընդունել է ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նույն շարքից