Ռազմական 

Դոնեցկի արվարձանները կրկին հրետակոծվում են. Աշխարհազորայինները ոչնչացրել են անօդաչու թռչող սարք

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ Դոնեցկում հրավառություն է իրականացվել:

 

Ուկրաինական ուժայինները ձգտելով խափանել տոնական միջաոցառումները՝ ականանետային կրակ են սկսել աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ: Ուկրաինական հրետանին Ավդեեւկա բնակավայրից ռմբակոծության է ենթարկել Դոնեցկի Կիեւի, Պաստուխովկայի ու Օկտյաբրսկ շրջանները:

 

Կիրովի շրջանում աշխարհազորայինները ոչնչացրել են թշնամու հետախուզական անօդաչու ինքնաթիռը:

Գորլովկա բնակավայրի հրետակոծության հետեւանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ:

Դոնեցկի Պետրովսկի շրջանում աշխարհազորայինների հատուկ գործողությունների արդյունքում վնասազերծվել է դիվերսիոն խումբ:

 

Ոկրաինական ուժայինները Պեսկի բնակավայրից շարունակել են Դոնեցկի ծայրամասերի ռմբակոծությունը:

 

Հարավային ռազմաճակատում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Մարիուպոլի շրջանի Շիևրոկինո բնակավայրից ուժայինները ծանր հրետանու միջոցով շարունակել են աշխարհազորայինների դիրքերի հրետակոծությունը, ձեռնարկել հարձակողական գործողություններ, սակայն, կրելով կորուստներ, ստիպված են եղել նահանջել ելման դիրքերը:

 

Նույն շարքից