Ռազմական 

ԻՊ գրոհայիններն առեւանգել են Սիրիայի 90 քրիստոնյա բնակչի

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԻՊ խմբավորման ահաբեկիչները Սիրիայի հյուսիս-արեւելքում առեւանգել ու անհայտ ուղղությամբ են տարել շուրջ 90 քրիստոնյաների:

 

Այդ մասին հայտնել է Սիրայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն, նշելով, որ առեւանգումը տեղի է ունեցել քուրդ աշխարհազորայինների պարտությունից հետո, երբ վերջիններս ստիպված են եղել նահանջել Ալ-Հասակա շրջանում գտնվող որոշ բնակավայրերից:

 

Տվյալների համաձայն, գերյալներից մեկին հաջողվել է հեռախոսազրույց ունենալ Կանադայում ապրող իր ազգականների հետ, որոնց տեղեկացրել է, որ ահաբեկիչները առանձնացնելով տղամարդկանց, կանանց ու երեխաներին, նրանց տեղափոխել են շրջակա լեռնային բնակավայրերը:

 

Իսլամականները ցանկանում են գերիներին փոխանակել բանտարկության մեջ գտնվող իրենց կողմնակիցների հետ, հակառակ դեպքում՝ սպառնալով կոտորել բոլոր առեւանգվածներին:

 

Նույն շարքից