Ռազմական 

Ուկրաինայում Su-25 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Զապորոժիեում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ուկրաինայի օդուժին պատկանող Su-25  ինքնաթիռը:

Ավիավթարի հետևանքով զոհվել է 1992 թվականին ծնված օդաչուն: Դեպքի վայրում աշխատում է որոնողա-փրկարարական խումբը:

 Դեպքի պատճառներն ու հանգամանքները ճշտվում են:

Նույն շարքից