Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Ալ-Հասակա պրովինցիայում շարունակվում են մարտերը ԻՊ գրոհայինների դեմ:
Նախօրեին ահաբեկիչներին հաջողվել էր զավթել շրջանի 5 քրիստոնեաբնակ բնակավայրերն, ինչից անմիջապես հետո, սիրական կառավարական ուժերն ու քուրդ աշխարհազորայիններ, վերախմբավորվելով, նոր հակահարձակում են ձեռնարկել: Նրանց են միացել նաեւ ասորի աշխարհազորայինների զորաջոկատները:
Կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել մի շարք ստարտեգիական հենակետեր: ԻՊ ահաբեկիչները իրականացրել են մոտակա բնակավայրերն իրար հետ կապող կամրջի պայթյունը, ինչի հետեւանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ քրդեր:
Արյունալի մարտերը շարունակվել են նաեւ Թել-Համիս շրջանում, որտեղ քուրդ աշխարհազորայինները հարձակում են սկսել ԻՊ գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Ռազմական գործողությունների ծավալման պայմաններում վերոհիշյալ շրջանների բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու նահանջել առավել անվտանգ վայրեր: Կառավարական ուժերը ապահովելով նրանց անվտանգ անցումը, տրամադրում են սնունդ ու տրանսպորտային միջոցներ:
Քուրդ աշխարհազորայիններն ԻՊ գրոհայինների դեմ ծանր մարտեր են մղում նաեւ Իրաքին սահմանակից Ջազա քաղաքի մոտակայքում: