Վերլուծական Մամուլի տեսություն 

«Հեզբոլահ»-ը՝ Ռուսաստանի մերձավորարեւելյան ռազմական կարևոր դաշնակից. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Նախ հասկանանք, թե ինչի՞ հանգեցրեց իրանական «մոխրագույն կարդինալի» այցը Մոսկվա. 2000թ-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւի համաձայն, իսրայելյան զորքերի դուրսբերումից հետո հարավային Լիբանանի տարածքը պետք է զբաղեցնեին լիբանանյան զորքերը, սակայն դա տեղի չունեցավ:

Լիբանանի կառավարությունը «Հեզբոլահ» շարժմանը թույլատրեց վերահսկողություն հաստատել երկրի հարավում, վերջինիս գրոհայիններն իսրայելյան սահմանի ողջ երկայնքով ստեղծեցին հզոր պաշտպանական համակարգ: Նրանց վերահսկողության տակ անցան բունկերներ, դիտակետեր, դիպուկահարների ու հրթիռային համակարգերի հենակետեր:

Ներկայումս «Հեզբոլահ»-ը իր տրամադրության տակ ունի 45000 տարբեր հեռահարության հրթիռներ, որոնք կարող են հողին հավասարեցնել Իսրայելի հյուսիսային շրջանները: Հիմնական սպառազինությունը «Հեզբոլահը» ստանում է Իրանից: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Կանադայում, Ավստրալիայում, Եգիպտոսում ու եվրոպական մի քանի երկրներում «Հեզբոլահ»-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: Շարժմանը ահաբեկիչների շարքին դասելուն հիմնականում ընդդիմանում է Ֆրանսիան:

«Հեզբոլահ»-ը Իրանի արտաքին քաղաքականության ամենահաջող փորձն է իրանական հեղափոխության արտահանման ճանապարհին: Ուստի պատահական չէր, որ «Հեզբոլահ»-ի կամավորները, Իրանի իսլամական հեղափոխական կորպուսի մարտիկների հետ Սիրիայում մարտնչում են ահաբեկչական խմբավորումների դեմ եւ սատարում Բաշար Ասադի վարչախմբին:

2012թ-ին, երբ «Հեզբոլահ»-ի մասնակցությունը սիրիական հակամարտությանն արդեն ակնհայտ էր, Լիբանանում ու նրա սահմաններից դուրս բուռն քննարկումներ ծավալվեցին: Շատերը կասկածի տակ դրեցին «Հեզբոլահ»-ի գործողությունների նպատակահարմարությունը՝ գտնելով, որ հակաիսրայելական շարժումը նման քայլով խաղում է իր իսկ հեղինակության հետ:

Ավելի վաղ՝ 2006թ-ին, երբ Իսրայելը «Հեզբոլահ»-ին ջախջախելու նպատակով պատերազմ սկսեց Լիբանանում, այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլինա Ռայզը հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքը կանգնած է «նոր վերածննդի» ճանապարհին: Իհարկե, վերածնունդ տեղի ունեցավ, սակայն, ոչ այնպես, ինչպես կցանկանար ԱՄՆ-ը:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից