Ռազմական 

Բրիտանիան ռազմական հրահանգիչներ կուղարկի Ուկրաինա

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մեծ Բրիտանիան նախատեսում է առաջիկա օրերին Ուկրաինա ուղարկել իր 75 ռազմական հրահանգիչներին:

Այդ մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հրահանգով Ուկրաինա կմեկնեն բրիտանացի ռազմական հրահանգիչներ:

 

Բրիտանական հրահանգիչները ուկրաինական զինուժի հետ կանցկացնեն ուսումնավարժական հավաքներ, կսովորեցնեն նրանց հետախուզական ու տակտիկական- ստրատեգիական միջոցների տիրապետմանը: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել ուկրաինական զինուժի մանեւրությունն ու արդյունավետությունը:

Տեղեկությունների համաձայն, հրահանգիչները կտեղակայվեն խորը թիկունքում ու ռազմական գործողություններին չեն մասնակցի:

 

Զորավարժություններին նախատեսվում է ներգրավել նաեւ լեհ զինվորականներին:

 

 

Նույն շարքից