Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Դամասկոսի պրովինցիայում հիմնական ռազմական գործողություններն ընթացել են Արեւելյան Ղութի շրջանում ու Թել-Քուրդի տարածքում, որոնք էական արդյունքի չեն հանգեցրել:
Ջեշ ալ-Իսլամ խմբավորման գրոհայինները հարձակում են ձեռնարկել Քաֆր-Բաթնա բնակավայրի ուղղությամբ, ԻՊ գրոհայինների հետ համագործակցելու մեղադրանքով սպանել 2 մարդու ու առեւանգել շուրջ 33 բնակչի:
Երկարատեւա հարաբերական անդորրից հետո Յարմուկում վերսկսվել են ռազմական գործողությունները, որտեղ սիրիական օդուժն ու հրետանին ռմբակոծել է ահաբեկիչների հենակետերը:
Սիրիական ուղղաթիռները մարտական թռիչքներ են կատարել նաեւ Կալյամունի շրջանում, որտեղ հաջողվել է լիկվիդացնել գրոհայինների խոշոր զինապահեստը: