Ռազմական 

ԱՄՆ-ը Իրաքին տրամադրել է 18 միլիոն դոլարի սպառազինություն

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Միացյալ նահանգների պաշտպանության նախարարությունն Իրաք է առաքել 18 միլիոն դոլարի սպառազինություն:

Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայության քարտուղար Սթիվ Ուորենը, նշելով, որ առաքումն իրականացվել է 22 օրում:

Մասնավորապես Իրաքի զինված ուժերին են տրամադրվել 250 զրահամեքենա, 232 հրթիռ, ինչպես նաեւ այլ սպառազինություն:

 

Առաջիկա շաբացում նախատեսվում է Իրաքին տրամադրել շուրջ 10 հազար հրաձգային զինատեսակներ:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Իրաքին զենք է տրամադրում ԻՊ խմբավորման դեմ պայքարի համար:

 

 

ԻՊ ահաբեկիչները զավթել են Իրաքի ու Սիրայի տարածքի զգալի մասն ու այնտեղ հայտարարել իսլամական խալիֆաթ:

 

Միջազգային կոալիցիայի օդուժը նախորդ տարվա ամռանից շարունակում է ավիահարվածներ իրականացնել գրոհայինների դիրքերի ուղղությամբ:

 

Նույն շարքից