Ռազմական 

Դոնեցկը կրկին հրետակոծվում է

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի բնակիչները հայտնել են, որ հրետակոծությունը կրկին վերսկսվել է ու քաղաքում լսելի են հրետանային պայթյուններ:

 

Կեսօրին վերսկսված հրետանային ռմբակոծության արդյունքում տուժել են Դոնեցկի գրեթե բոլոր շրջանները:

Տվյալների համաձայն, հրետակոծությունն իրականացվում է Պեսկի բնակավայրում տեղակայված ուկրաինական ուժայինների հենակետերից:

 

Հիշեցնենք, որ այսօր Կիեւի իշխանությունները սկսելու են ռազմական տեխնիկայի ու հրետանու դուրսբերումը շփման գծից: Դոնեցկի աշխարհազորայիններ, ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ արդեն իրականացնում են սպառազինության հետքաշման գործընթացը:

 

Նույն շարքից