Ռազմական 

Միջազգային կոալիցիայի օդուժը Ալ- Հասակայում ռմբակոծել է ԻՊ գրոհայինների դիրքերը

analitik.am

Միջազգային կոալիցիայի օդուժը Սիրիայի Ալ-Հասակա պրովինցիայում իրականացրել են մի շարք ավիահարվածներ ԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիրիայի Ալ-Հասակա շրջանում ԻՊ գրոհայիններն առեւանգել են տասնյակ քրիստոնյա ասորիների:

Վերոհիշյալ շրջանի բնակիչները հազարներով լքում են իրենց բնակության վայրերը ու տեղափոխվում առավել անվտանգ տարածքներ:

 

Տվյալների համաձայն իսլամականները նախօրեին ասորական 33 գյուղերց առեւանգել են եւս 300 ասորիների:

ԱԼ- Հասակայի պրովինցիան հիմնականում քրդաբնակ է, սակայն այստեղ ապրում են նաեւ ասորիներ, հայեր ու արաբներ:

 

 

 

Նույն շարքից