Ռազմական 

Յարոշ. Դոնեցկի ահաբեկչությունը իրականացրել են «Աջ սեկտորի» մարտիկները

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, փետրվարի 24-ին Դոնեցկում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններն իրականացվել են «Աջ սեկտորի» կողմից:

 

Այդ մասին հայտարարել է ուկրաինական արմատական «Աջ սեկտոր» կուսակցության լիդեր ու Ռադայի պատգամավոր տխրահռչակ Դմիտրի Յարոշը, նշելով, որ իր գրոհայինները Դոնեցկի անվտանգության ծառայության շենքի մոտակայքում պայթեցրել են 18 կիլոգրամանոց պայթուցիկ սարքը՝ նպատակ ունենալով լիկվիդացնել այնտեղ գտնվող աշխարհազորայիններին:

 

Հիշեցնենք, որ Դոնեցկում աշխարհազորայինները հայտնաբերել էին քաղաքում գործող եւս մեկ ուկրաինական դիվերսիոն խումբ, որի 3 անդամները պարբերաբար ականանետային ռմբակոծության էին ենթարկում քաղաքի մարդաշատ հատվածները:

Բոլոր 3 ահաբեկիչները գնդակահարվել են:

 

Նույն շարքից