Ռազմական 

Ուկրաինական զինուժը սկսել է սպառազինության դուսբերումը շփման գծից

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական զորքերն սկսել են դուրս բերել 100 մմ տրամաչափի հրետանին անջատողականների հետ շփման գոտու ողջ երկարությամբ: Այս մասին հաղորդել է ուժային գործողությունների մամլո կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մոտուզյանիկը:

Վերջինիս խոսքով` հինգշաբթի օրվանից ուժային գործողությունների  ստորաբաժանումներն «սկսում են դուրս բերել հրետանային համակարգերը  սահմանազատված ողջ գծից»:

Ինչպես հաղորդվում է` վերջինս նշել է, որ այս գործողություններին հետևում է ԵԱՀԿ-ն:  Ծանր տեխնիկայի դուրսբերման մասին ավելի վաղ հայտնել էին Գլխավոր հրամանատարության շտաբից:

 

 

Նույն շարքից