Ռազմական 

Շոյգու. Ռուսաստանը պատրաստ է զենքի միջոցով պաշտպանել իրավունքներն Արկտիկայում

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանը պատրաստ է զենքի միջոցով պաշտպանել իր իրավունքներն Արկտիկայում:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նշելով, որ երկրի անվատնգության ապահովման նկատառումներից ելնելով, Ռուսաստանը Արկտիկայում տեղակայել է հակաօդային պաշտպանության համակարգ ու անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի պաշտպանել իր իրավունքները տվյալ տարածաշրջանում:

 

Նրա խոսքերով Արկտիկայի յուրացումը կնպաստի երկրի հյուսիսային շրջանների զարգացմանն, ուստի Ռուսաստանն առաջիկայում շարունակելու է իր ռազմա-տնտեսական միջոցառումները հյուսիսում՝ ձեռնամուխ լինելով տարածաշրջանի հանքային ու էներգետիկ ռեսուրսների հայտնաբերման ու շահագործման գործընթացին:

 

 

Նույն շարքից