Ռազմական 

Պորոշենկոյի դիտարկմամբ Ուկրաինան առաջիկա տարիներին չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու համար 6-7 տարի է անհրաժեշտ: Այս մասին նա հայտնել է Deutsche Welle-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի, ինչպես նաև դաշինքին հնարավոր անդամակցության հետ կապված հանրաքվե անցկացնի:

«Մենք պետք է համապատասխանենք ՆԱՏՕ-ի ձևաչափերին, և դա տեղի չի ունենա այսօր, վաղը կամ հաջորդ տարի»,- ասել է Պորոշենկոն:

Ըստ նրա` երկու տարի առաջ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերին աջակցում էին ուկրաինացիների մոտ 16 տոկոսը, իսկ այժմ` մոտ 60:

Նույն շարքից