Ռազմական 

Սիրիական զորքերը լիկվիդացրել են գրոհայինների 7 զորաջոկատ

analitik.am

Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցության շնորհիվ գրոհայինների մինչև 900 հոգի ընդհանուր թվով 7 ջոկատ է ոչնչացրել, հաջողվել է թույլ չտալ զենքի և զինամթերքի փոխանցում ահաբեկիչներին Հալեպ և Իդլիբ քաղաքների շրջանում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքերով՝ Սիրիայի Հալեպ նահանգում տեղի բնակչությունն ակտիվորեն աջակցում է սիրիական կառավարական զորքերին:

«Թել Մամո բնակավայրի շրջանում դաժան բախում է տեղի ունեցել տեղի բնակիչների և «Ահրար աշ-Շամ» խմբավորման գրոհայինների միջև, որի արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել»,- ասել է Կոնաշենկովը:

Նույն շարքից