Ռազմական 

Վերջին 2 օրում ՌԴ օդուժը հրթիռակոծել է ահաբեկիչների շուրջ 277 հենակետ

analitik.am

Ռուսական մարտական ավիացիան երկու օրում 85 մարտական թռիչք է կատարել՝ հարվածելով գրոհայինների 277 օբյեկտների։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Անցած երկու օրերին Սիրիայում ռուսական ավիախմբի ինքնաթիռները 85 մարտական թռիչք են կատարել՝ հարվածելով Հալեպ, Դամասկոս, Լաթաքիա, Համա, Հոմս և Իդլիբ նահանգերում 277 օբյեկտների»,- ասել է նա։

Նույն շարքից