Ռազմական 

Իրաքը միջազգային կոալիցիային կոչ է արել ակտիվացնել ավիահարվածները ԻՊ ահաբեկիչների դեմ

analitik.am

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Հաքիմ ազ-Զամիլի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հետ, որի ժամանակ կոչ է արել ակտիվացնել ԴԱԻՇ-ի դեմ միջազգային դաշինքի գործողությունները։

Պուշկովի խոսքերով՝ իրաքցի պատգամավորները հայտարարել են ոչ միայն Սիրիայի տարածքում գործողության անհրաժեշտության, այլև Իրաքի տարածքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային դաշինքի ակտիվացման անհրաժեշտության մասին:

«Նրանք հայտարարեցին, որ անհրաժեշտ է գործել երկու կողմից, որ Ռուսաստանը հաջող գործողություններ է վարում Սիրիայում, և անհրաժեշտ է, որ միջազգային դաշինքն ակտիվացնի իր գործողություններն Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ, որովհետև հակառակ դեպքում ԴԱԻՇ-ի զինյալները, որոնք պարտություն են կրում Սիրիայի տարածքում, կարող են պարզապես անցնել Իրաք, իսկ հետո վերադառնալ Սիրիա, և այդպիսով խնդիրը չի լուծվի»։

Նույն շարքից