Ռազմական 

Շոյգուն Արեւմուտքին խորհուրդ է տվել չխառնվել Ռուսաստանի գործերին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արեւմտյան քաղաքագետներին ու զինվորականներին խորհուրդ է տվել չհետաքրքրվել ռուսասկաան զորքերի տեղաշարժերի ու դասավորության մասին ու չխառնվել երկրի ներքին գործերին:

 

Այդ մասին նա հայտնել է առաջին հեռուստաալիքի եթերում, նշելով, որ ռուսական զորքերի գտնվելու կամ տեղաշարժերի անմիջական պատասխանատվությունը կրում է երկրի գլխավոր հրամանատարն, ուստի դա Ռուսաստանի ներքին գործն է եւ արեւմուտքն իրավունք չունի խառնվել ինքնիշխան պետության գործողություններին:

 

Նրա խոսքերով, արեւմուտքը բազմիցս նշել է, որ Ռուսաստանը զինված ուժեր է կենտրոնացնում արեւմտյան սահմանների երկյանքով, այնինչ, բազմաթիվ դիտորդական առաքելություններ մինչ այժմ հերքում են նմանատիպ պնդումները:

Վերջում նա ավելացրել է, որ Ռուսաստանը բացառում է ռազմական հակամարտությունը Ուկրաինայի ու իր հարեւանների հետ:

Նույն շարքից