Ռազմական 

Ռազմական գործողությունների հետեւանքով Սիրիայում սպանվել է 200 քրիստոնյա

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի հյուսիս-արեւելքում սպանված քրիստոնյաների թիվը հասել է 220-ի:

 

Այդ մասին հայտնել են Սիրայում մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեից, նշելով, որ վերջին օրերին Սիրիայի Ալ-Հասակա շրջանում ԻՊ գրոհայիններն առեւանգել են տասնյակ քրիստոնյա ասորիների:

Վերոհիշյալ շրջանի բնակիչները հազարներով լքում են իրենց բնակության վայրերը ու տեղափոխվում առավել անվտանգ տարածքներ:

 

Տվյալների համաձայն իսլամականները նախօրեին ասորական 33 գյուղերց առեւանգել են եւս 300 ասորիների:

ԱԼ- Հասակայի պրովինցիան հիմնականում քրդաբնակ է, սակայն այստեղ ապրում են նաեւ ասորիներ, հայեր ու արաբներ:

 

 

Նույն շարքից