Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաստել է, որ ուկրաինական զինուժը սկսել է ծանր սպառազինության դուրսբերումը հակամարտության գոտուց՝ միաժամանակ սպառնալով, որ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հետ վերադարձվել շփման գիծ:
Նրա խոսքերով, յուրաքանչյուր պահ ուկրաինական զինվորները կարող են հետ վերադարձնել ռազմական տեխնիկան ու արժանի հակահարված տալ հակառակորդին:
Հիշեցնենք, որ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների աշխարհազորայինները փետրվարի 26-ից սկսել են զինատեխնիկայի դուրսբերման պրոցեսը:
Իսկ նախօրեին ուկրաինական զինուժը հրաման է ստացել հակամարտության գոտուց դուրս բերել սպառազինությունը: Ուկրաինական կողմը նշել է, որ զինատեխնիկան շփման գծից հետ է քաշելու աստիճանաբար, որոշակի փուլերով: