Ռազմական 

Մաքեյն. ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային զենք մատակարարել սեղմ ժամկետում

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ամերիկյան սենատոր Ջոն Մաքեյնը քննադատել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության ղեկավար գեներալ Վինսենտ Ստյուարտին այն բանի համար, որ վերջինս պնդել է, որ Ուկրաինա զեք առաքելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ:

 

Մաքեյնի կարծիքով գեներալի խոսքերը ծիծաղ են առաջացնում, քանի որ հարկ եղած պարագայում Միացյալ նահանգներն Ուկրաինային ռազմական օգնություն կարող են տրամադրել նույնիսկ վաղը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին գեներալ Ստյուարտը հայտնել էր, որ Ուկրաինային տրամադրված զենքը էապես չի փոխելու իրավիճակն ու չի դյուրացնելու Կիեւի իշխանությունների պայքարն աշխարհազորայինների դեմ:

Նրա կարծիքով ռազմական գործողությունները Դոնբասի կարգավիճակի սահմանման տարակարծելիության պայմաններում, կրկին շարունակվելու են, իսկ բանակցային պրոցեսը բախվելու է դժվարությունների:

 

 

Նույն շարքից