Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը Մասսայական հրետանակոծության են ենթարկվել Նուբուլ ու Զհարա քաղաքի շրջանոմ տեղակայված ահաբեկիչների հենակետերը:
Միաժամանակ ԻՊ գրոհայինների դիրքերին ավիոհարվածներ է հասցրել դաշնակիցների օդուժը, որ րդյունքում վնասազերծվել է Ան-Նուսր խմբավորման հայտնի դաշտային հրամանատար Աբու Համզա Ալ- Լիբնանին:
Առանձնակի արյունալի մարտեր են ընթանում պաղեստինյան գաղթականների Յարմուկ ճամբար շրջանում, որտեղ Համազ ու Ան-Նուսրա խմբավորումների գրոհայինները հարձակում են ձեռնարկել կառավարական ուժերի դիքերի ուղղությամբ: Ինտեսիվ մարտական գործողությունները շարունակվել են մինչեւ երեկո, կողմերը գործի են դրել հրթիռային համակարգեր ու ականանետներ, որի արդյունքում երկու կողմերում գրանցվել են կորուստներ:
Հիշեցնենք, որ դեռեւս ԻՊ-ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա. խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային զորքերը, ինչպես նաեւ Իրաքի եւ Սիրիայի քրդերը: Մարտական գործողությունների արդյունքում մի քանի հազար խաղաղ բնակիչ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ եւ մի քանի հազար մարդ դեռեւս ԻՊ-ի պատանդն է: