Ռազմական 

ԼԺՀ աշխարհազորայինները զինատեխնիկայի 80 տոկոսը դուրս են բերել շփման գծից

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինները հակամարտության շփման գոտուց դուրս են բերել ծանր զինատեխնիկայի 80 տոկոսը:

 

Այդ մասին հայտնել են Լուգանսկի զինված ուժերի շտաբից, նշելով, որ սպառազինության դուրսբերումը շարունակվելու է մինչեւ մարտի 3-ը:

 

Հիշեցնենք, որ մինսկյան համաձայնությունների ստորագրությունից հետո, Դոնբասում փետրվարի 15-ից գործում է հրադադարի ռեժիմը:

Հակամարտող կողմերը պարտավորվել են շփման գծից դուրս բերել զանր զինատեխնիկան ու հրետանին:

Ուկրաինական ուժայինները դեռեւս չեն շտապում դուրս բերել սպառազինությունը:

 

 

 

 

 

Նույն շարքից