Ռազմական 

Սիրիայի Թադամունի շրջանում ազատագրել են ստրատեգիական հենակետեր

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Դամասկոսի պրովինցիայում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Թել-Քուրդի ու Հոշ ալ-Ֆարայի շրջաններում, որտեղ գրոհայինները մի շարք հարձակումներ են ձեռնարկել: Թադամունում սիրիական կառավարական ուժերը անցնելով հակահարձակման , գրավել են բնակավայրն, որտեղից ահաբեկիչները վերջին շրջանում իրականացնում էին իրենց հրթիռային ու ականանետային հարվածները: Մարտերի ընթացքում գրոհայինները, կրելով մարդկային ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ, ստիպված են եղել թողնել քաղաքը:

 

 

Նահանջելիս ահաբեկիչները Յարմուկ պաղեստինյան գաղթականների ճամբարում իրականացրել են պայթուցիկ լիցքերով բեռնավորված մեքենայի պայթյունն, ինչի հետեւանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել խաղաղ բնակչության շրջանում:

Ավելի ուշ, վերախմբավորելով իրեն ուժերը, գրոհայինները հարձակում են իրականացրել կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Թել-Քուրդի ու Ալ-Ֆարայի ուղղությամբ, որտեղ արյունալի մարտերը տեւել են մի քանի ժամ, սիրիական ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, սակայն դիրքային մարտերը դեռեւս շարունակվում են:

 

Մարտերի ըևթացքում ոչնչացվել են մի շարք օտարեկրյա գրոհայիններ Թուրքիայից, Հորդանանից, Լիբիայից ու Լիբանանից: Ահաբեկիչները հայտնել են, որ սիրիական ավիացիայի ռմբակոծության արդյունքում սպանվել է  Ջեշ ալ- Իսլամ խմբավորմաման հայտնի առաջնորդ դաշտային հրամանատար Մուայադ Սալեհը:

 

Նույն շարքից