Ռազմական 

ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի միջազգային օդանավակայանը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Իրաքի երրորդ մեծ քաղաք Մոսուլի միջազգային օդանավակայանը:

Քաղաքից ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը վերակառուցվել էր վերջերս ու համապատասխանում էր միջազգային ստանդարտներին:

 

Մինչեւ 2008թ.-ը այն գտնվում էր ամերիյան ռազմաօդային ուժերի տրամադրության տակ, իսկ այնուհետեւ հանձնվել էր իրաքյան իշխանություններին:

 

Տվյալների համաձայն, ԻՊ գրոհայինները սկսել են ականապատել Տիգրիս գետի բոլոր կարեւոր կամուրջները, որպեսզի իրաքյան կառավարական ուժերի հարձակման դեպքում պայթեցնեն ու չըհայտնվեն շրջապատման մեջ:

Բաղդադից 400 կիլոմետր հեռավորությամբ գտվող Մոսուլը ամբողջությամբ գտնվում է ԻՊ գրոհայինների վերահսկողության ներքո:

 

 

 

 

Նույն շարքից