Ռազմական 

Շարունակվում են մարտերը Սիրիայի Դարա պրովինցիայում

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Դարա պրովինցիայում արդեն երրորդ օրն է ինչ շարունակվում են արյունալի մարտերը, որտեղ Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները ձգտում են դուրս գալ դեպի Սալյամի ավտողճուղի՝ այսպիսով կտրելով սիրիական զինուժի կապը երկրի հարավային շրջանների հետ:

Սիրիական կառավարական ուժերին օդուժի ու հրետանու օանդակությամբ հաջողվում է կասեցնել հակառակորդի գրոհները:

 

 

Միաժամանակ սիրիական օդուժը պարբերաբար հարվածներ է հասցնում Արեւելյան Գութ պրովինացիայում տեղաբաշխված գրոհայինների հենակետերի ուղղությամբ:

 

 

Շարունակվում է Դամասկոսի արվարձանների հրետակոծությունը: Շուրջ 15 հրթիռային ու ականանետային արկեր են արձակվել մայրաքաղաքի տարբեր բնակելի թաղամասերի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել է ավելի քան քսան մարդ, այդ թվում՝ երեխաներ:

 

Արբինում ժամանակավոր հրադադար հաստատելու նախաձեռնությունը տապալվել է Ան-Նուսրայի գրոհայինների հարձակման պատճառով, որոնք շրջապատելով բնակավայրը, արգելում են խաղաղ բնակչության էվակուացիան, կազմակերպում ձերբակալություններ ու մահապատիժներ:

 

Միաժանակ Արբինի հարեւանությամբ գտնվող Այն-Թերմա բնակավայրում բախումներ են տեղի ունեցել գրոհային խմբավորումների միջեւ, երբ Ջինդ ալ- Ասիմ խմբավորման հրամանատարությունը հայտարարել է ԻՊ-ին միանալու որոշման մասին: Զաբադայինում շարունակվել են արյունալի մարտերը կառավարական զինուժի ու Ան-Նուսրայի ահաբեկիչների միջեւ:

 

Նույն շարքից