Ռազմական 

Մոսկվայում կոմունիստներն երթ են իրականացրել

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մարտի 1-ի կապակցությամբ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը երթ է կազմակերպել Մոսկվայի կենտրոնում:

Քաղաքապետարանի կողմից արտոնագրված երթին մասնակցել են կուսակցության շուրջ 15 հազար համախոհներ:

Ցուցարարները շարժվել են Տվերի զբոսայգուց ու հասել կենտրոն: Ակցիայի ընթացքում նրանք պահանջել են ներկա կատավարության հրաժարականը: Բողոքի ակցիան ստացել է դատարկ գրպաններ անունը:

 

Ցուցարարները պաստառներով ու դրոշներով, իրենց կոչերում դատապարտել են ներկա կառավարության քաղաքականությունն, ինչի արդյունքում երկրում աճում է գործազրկությունը, գնաճն, թոշակների ու աշխատավարձերի կրճատումը:

Միջոցառման ընթացքում անկարգություններ չեն գրանցվել:

 

 

Նույն շարքից