Ռազմական 

ԴԺՀ ու ԼԺՀ աշխարհազորայիններն ավարտել են զինատեխնիկայի դուրսբերումը շփման գոտուց

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների աշխարհազորայինները ավարտին են հասցրել ծանր հրետանու ու զինատեխնիկայի դուրսբերումը հակամարտության շփման գոտուց:

 

Այդ մասին հայտնել են ԼԺՀ ուԴԺՀ հրամանատարական շտաբից, նշելով, որ ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ վերջին 6 հաշվարկ ռազմական տեխնիկան տեղափոխվել է թիկունք:

Ավելի վաղ Լուգանսկի աշխարհազորայինները հայտնել էին, որ ավարտին են հասցրել զինատեխնիկայի հետքաշման գործընթացը:

 

Հիշեցնենք, որ մինսկյան համաձայնագրերի հիման վրա Դոնբասում հրադադարի հաստատման առաջնահերթ նախապայմաններից մեկը ծանր սպառազինության դուրսբերումն էր հակամարտության շփման գոտուց:

 

 

Նույն շարքից